Մարզեր

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» ծրագրի շրջանակներում ամփոփվել են լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» ծրագրի շրջանակներում ամփոփվել են լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքները

Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ի թիվս մի շարք մրցույթների, Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարվել էր թեմատիկ լուսանկարչական աշխատանքների մրցույթ, որի եզրափակիչ փուլ է անցել 8 լուսանկար:

Հունիսի 1-ին ամփոփվել են մրցույթի արդյունքները:

Լավագույն 2 լուսանկարները որոշվել են հանձնաժողովի կողմից, 1 լուսանկար՝ հավանումների արդյունքում:

Աշխատանքների գնահատման ընթացքում հանձնաժողովը հաշվի է առել լուսանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:

Մրցանակային առաջին 3 տեղը զբաղեցրած մասնակիցներին շնորհվելու են մրցանակներ:

Լավագույն լուսանկարները ներկայացվելու են ազգային մրցանակաբաշխությանը:

Լավագույն եռյակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է  8 տարեկան Անահիտ Մկրտչյանի «Գրքի էջերից դեպի ապագա» լուսանկարը, որը ստացել է ամենաշատ՝ 198 հավանում:

Հանձնախմբի կողմից լավագույն եռյակում են Սամվել Գրիգորյանի (14 տարեկան) «Արևի անսպառ ուժի և մարդու կողմից այն խելամիտ օգտագործելու մասին» լուսանկարը և Մարի Մինասյանի (15 տարեկան) «Կայուն զարգացում. մաքուր էներգիա. գյուղական առաջընթացի գումարելիները» լուսանկարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում