Սպորտ

Սանկտ Պետերբուրգի սպորտային ցատկացանցի միջազգային մրցումներին ՀՀ պատանիների հավաքական թիմը մեդալ է նվաճել

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգի սպորտային ցատկացանցի միջազգային մրցումներին ՀՀ պատանիների հավաքական թիմը մեդալ է նվաճել

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մայիսի 25-29-ն անկացված սպորտային ցատկացանցի միջազգային մրցումներին ՀՀ պատանիների հավաքական թիմը ևս մեդալ է նվաճել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ցատկացանցի հավաքականի ավագ մարզիչ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Ֆահրադյանը, Հայաստանի հավաքականի թիմից 11-ամյա Սարգիս Ֆահրադյանը կրկնակի փոքր ցատկացանցի վարժություններից գրավել է երկրորդ հորիզոնականը՝ չնայած այն հանգամանքին, որ Սարգիսը տարիքով ամենափոքրն է եղել մրցակիցների համեմատ։ 

Դավիթ Ֆահրադյանը նշել է, որ մրցումներն իրենց ձևաչափով չեն զիջել ցատկացանցի աշխարհի տարիքային առաջնությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում