Մարզեր

Շատջրեքում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 10 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Շատջրեքում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 10 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղում սուբվենցիոն ու պետական  ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 10 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 907   միլիոն 150 հազար 634  դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 9-ը սուբվենցիոն են՝ 259 միլիոն 493 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 647 միլիոն 700 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Շատջրեքում  2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 2876 մետր խմելու, 5079 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 2020 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել 962 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, ընթացքի մեջ են դպրոցի շենքի կառուցման աշխատանքները։

Շատջրեքի դպրոցի շենքը կառուցվում է պետբյուջեի միջոցներով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ 647 միլիոն 700 հազար դրամ արժեքով։  Շինարարությունն արդեն իրականացվել է շուրջ 70 տոկոսով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում