Աշխարհ

Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին է վկայում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության առողջապահության նախարարության տարածած նոր հաշվետվությունը։

Ինչպես նշված է փաստաթղթում, բռնկումը շարունակում է հիմնականում տարածվել Իտուրիի նահանգում, որին բաժին է ընկնում հաստատված 282 դեպքերից 264-ը։ Հյուսիսային Կիվուի նահանգում գրանցվել է 15 հաստատված դեպք, ևս երեք դեպք է հայտնաբերվել Հարավային Կիվուի նահանգում։

Հաշվետվության համաձայն՝ մահացել է 42 մարդ, 238-ը բուժում է ստանում: Բացի այդ արձանագրվել է ապաքինման երկու դեպք։

ԿԴՀ իշխանություններն էբոլա տենդի բռնկման մասին հայտարարել են մայիսի 15-ին։ Հիվանդության հարուցիչ է դարձել Բունդիբուգյո վիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2007 թվականին Ուգանդայում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրում գրանցվել է վարակման ավելի քան 1000 ենթադրյալ դեպք և մոտավորապես 240 ենթադրյալ  մահ։ Բռնկումը տարածվել է նաև հարևան Ուգանդայում, որտեղ հայտնաբերվել է վարակման ինը դեպք և գրանցվել է մեկ մահ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում