Միացյալ Նահանգներ

Իսրայելն ԱՄՆ-ից խնդրել է թույլատրել ընդլայնել Բեյրութին հասցվող հարվածները

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ԱՄՆ-ից խնդրել է թույլատրել ընդլայնել Բեյրութին հասցվող հարվածները

Իսրայելի պաշտոնատար անձինք խնդրում են, որպեսզի Վաշինգտոնը հավանություն տա Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊՈւ) գործողությունների  ընդլայնմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրների։

«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները դիմել են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խնդրելով ԻՊԲ-ին թույլ տալ ընդլայնելու Բեյրութին հասցվող հարվածները», - հաղորդում է հրատարակությունը։

Աղբյուրների խոսքով, իսրայելցիները հույս ունեն, որ, «հաշվի առնելով Վաշինգտոնի և Թեհրանի, ինչպես նաև Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններում առաջընթացի բացակայությունը, ԱՄՆ-ի պատասխանը բարենպաստ կլինի»։

Մայիսի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԻՊԲ-ն կավելացնի իր գործողությունները Լիբանանում։ Նրա խոսքով, ռազմական արշավն ավելի շատ ժամանակ կպահանջի, սակայն Իսրայելը կվերականգնի անվտանգությունը հյուսիսում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում