Մեկնարկում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 12-րդ փառատոնը:

Փառատոնն ընթանում է 3 փուլով՝ նախընտրական, ընտրական և սևանյան․

  • նախընտրական փուլի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը։ Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողներն, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։
  • Նախնական ընտրությունն անցած հայտատուները մասնակցելու են ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն այս տարի տեղի է ունենալու հունիսի 20-ին, Հ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամներն ընտրելու են լավագույններին, որոնք հնարավորություն են ստանալու մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Այս տարի ժյուրիի կազմում են երգահաններ՝ Էդուարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը  և Գագիկ Շիբոյանը:  Հարկ է նշել, որ ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները։
  • Փառատոնի սևանյան փուլը, որը տեղի է ունենալու հուլիսի 17-19-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում, ներառելու է երկու համերգային օր։ Համերգներին մասնակցելու են այս տարվա ընտրական փուլի արդյունքում ձևավորված, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և 7 երկրներից ժամանած հանրաճանաչ երգահանները։ Այս տարի փառատոնն ընդգրկում է երկրների բավականին լայն շրջանակ՝ Բելառուս, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան։

Փառատոնի գալա համերգը տեղի է ունենալու հուլիսի 18-ին։ Այն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

«Հուսո առագաստ» փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և իրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբև աջակցությամբ, այդ թվում նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

Փառատոնի հիմնական նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը, բեմ տրամադրել, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ ապահովելով շփում տարբեր սերունդների ստեղծագործողների, հեղինակային երգի սիրահարների և երգահանների միջև։

Հայերեն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը