Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է օտարերկրյա դրոշի ներքո նավարկող նավերի վրա ռուսական հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է օտարերկրյա դրոշի ներքո նավարկող նավերի վրա ռուսական հարձակման մասին

Ռուսական անօդաչու թռչող սարքերը մայիսի 28-ի ուշ երեկոյան և գիշերը հարձակվել են օտարերկրյա դրոշի ներքո նավարկող երեք առևտրային նավի վրա, երբ դրանք նավարկելիս են եղել Ուկրաինայի սևծովյան ջրային տարածքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։

Հարվածների հետևանքով հրդեհներ են առաջացել նավերի վրա, սակայն անձնակազմը կարողացել է մարել դրանք։

Ուկրաինական կողմից հայտնել են, որ նավերը նավարկել են Վանուատուի, Կոմորոսի և Պանամայի դրոշների ներքո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում