Իսրայելը ռմբակոծում է Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի բնակավայրերը

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական ինքնաթիռները մայիսի 29-ի առավոտյան սկսել են ռմբակոծել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի մի շարք բնակավայրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Ավելի վաղ իսրայելական բանակը Նաբատիե շրջանի Այն Կանա գյուղի բնակիչներին ուղղված տեղահանման հրաման էր արձակել։

Բանակը հայտարարել էր, որ գյուղում գործողություններ են իրականացվելու արմատական «Հեզբոլլահ» շարժման զինյալների դեմ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող աշ-Շարիֆաթ գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ կին, նրա նորածին դուստրը և մեկ սիրիացի երեխա, ինչպես նաև վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» հրթիռներով իսրայելական բանակի մեքենաներ և զինվորների հավաքատեղի է թիրախավորել Լիբանանի հարավում գտնվող Զաուտար աշ-Շարքիա գյուղաքաղաքի մոտակայքում։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3324-ի, իսկ վիրավորներինը՝ 10027-ի։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին