Սոթքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 834 միլիոն 530  հազար  դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 8-ը սուբվենցիոն են՝ 492 միլիոն 484 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 4-ը՝ պետական՝ 1 միլիարդ  418 միլիոն 482 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Սոթքում կառուցվել է 11121 մետր խմելու, 4088 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 6070 մետր արտաքին լուսավորության ցանց, 10000 գծամետր գազատար ցանց, 4 առանձնատուն, վերանորոգվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված 110 բնակարան, հիմնանորոգվել 400 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։   

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի շրջանակներում 2024 թվականից ընթացքի մեջ են 72 նորակառույց բնակարանների շինարարական աշխատանքները՝ 1 միլիարդ 152 միլիոն դրամի ներդրմամբ։  Նորակառույց բնակարանների  80 տոկոսն արդեն պատրաստ է շահագործման։

Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով հիմնովին քանդված 4 բնակարան հիմքից կառուցվել ու շահագործվել է 2024 թվականի դեկտեմբերից՝ պետբյուջեի միջոցների հաշվին։ Այդ բնակարանների կառուցման ու հրետակոծության հետևանքով վնասված 110 բնակարանի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 190 միլիոն դրամ» նշեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ