ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար մեծ նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի առանձնահատկություններին ու սոցիալական երաշխիքներին, կարևորեց զինծառայողների ատեստավորման գործընթացն ու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

«Այսօր հպարտության առիթ է նաև այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունն ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման կարևոր մասնակիցներն են։ ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար մեծ նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։ Այսօր Հայաստանում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային կազմի զինծառայողներ կան և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման գործընթացը լինելու է շարունակական»,-ներկայացրեց վարչապետը։

Նրա խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակն ավարտելուց հետո կստանան լրացուցիչ 5 մլն դրամ պարգևավճար։  Փաշինյանի հավաստմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն էլ, որոնք ուսումնառության ընթացքում այժմ ստանում են մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց և սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման հավաստագրեր կստանան կառավարության կողմից։

«Այսպիսով մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000-ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։ Կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց Պաշտպանության նախարարության  բնակարանային հերթացուցակում 2000-ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրն առաջիկա 4 տարում լուծելու մասին։ Ընթանում է զինծառայության մեջ գտնվող անձանց բնակարան ձեռք բերելու պետական ծրագիրը, որն առաջիկայում կընդլայնվի»,-հավելեց վարչապետը։

Տեսանյութ

Հանրապետության օրվան նվիրված զորահանդես

 

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր