Աշխարհ

Աշխարհում մոտ 800 մլն մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում. Գուտերեշ

1 րոպեի ընթերցում

Աշխարհում մոտ 800 մլն մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում. Գուտերեշ

Աշխարհում մոտ 800 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ՝ ուղղված Պեկինում աշխատանքները սկսած Աղքատության կրճատման և զարգացման գլոբալ համաժողովի մասնակիցներին։

«800 միլիոն մարդ՝ կանայք, երեխաներ և տղամարդիկ, նախկինի նման ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում՝ հեռավոր գյուղական համայնքներից մինչև գերբնակեցված քաղաքային հետնախորշերը», - նշվում է ուղերձի տեքստում։ Փաստաթուղթն ընթերցել է Չինաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Սթիվեն Ջեքսոնը։

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ մարդկանց իրավիճակը սաստկանում է հակամարտությունների, կլիմայի փոփոխության, խորացող անհավասարության և պարտքի ծանր բեռի պատճառով։ Նա կառավարություններին կոչ է արել ներդրումներ կատարել արժանապատիվ աշխատատեղերի, որակյալ կրթության,  առողջապահության, գյուղական շրջանների կայուն զարգացման և համընդհանուր սոցիալական պաշտպանության բնագավառում։ Բացի այդ, Գուտերեշը նշել է անարդար համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում