Սպորտ

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց անհատական ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց անհատական ԵԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  երկու խաղափուլից հետո կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 2 միավոր: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 1.5-ական միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը, Կիտի Նադանյանը, Անահիտ Մկրտչյանը և Անի Նահապետյանը ունեն 1-ական միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում