Մարզեր

Դդմաշենում նոր մանկական խաղահրապարակ է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Դդմաշենում նոր մանկական խաղահրապարակ է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկական խաղահրապարակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2025 թվականին համայնքում իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում, որին Սևան համայնքը միացել էր կամավոր հիմունքներով, Դդմաշեն բնակավայրում կառուցվել է մանկական նոր խաղահրապարակ:

Դդմաշեն բնակավայրում խաղային հրապարակի կառուցման և կահավորման համար Սևան համայնքի բյուջեից հատկացվել է 5 միլիոն 220 հազար դրամ:

Դդմաշենի մանկական խաղահրապարակը կահավորվել է նախադպրոցական և կրտսեր տարիքին համապատասխան խաղամիջոցներով, տեղադրվել են նստարաններ, կառուցվել է ցայտաղբյուր, տնկվել են ծառեր, տարածքը ցանկապատվել է:

«Դդմաշեն բնակավայրի փոքրիկներն այսուհետ ունեն ազատ ժամանցի կազմակերպման և անցկացման անվտանգ, հարմարավետ, ապահով, հաճելի միջավայր, որն առաջարկել են բնակիչները, ստացել է ձև և բովանդակություն համայնքի կողմից և համայնքային միջոցներով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում