Նորապատում մորը դանակահարելու պատճառով որդին կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է

1 րոպեի ընթերցում

Շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 26-ին ժամը 11։37-ին հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։

Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։

Դեպքից հետո կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հայերեն

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները