Նորապատում մորը դանակահարելու պատճառով որդին կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է
1 րոպեի ընթերցում

Շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 26-ին ժամը 11։37-ին հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։
Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։
Դեպքից հետո կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։
Դեպքի հանգամանքները պարզվում են: