Ռուսաստան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իր դիվանագետներին դուրս չի բերելու Կիևից

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իր դիվանագետներին դուրս չի բերելու Կիևից

Ֆրանսիան չի պատրաստվում իր դիվանագետներին Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս բերել՝ չնայած Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Կիևից դեսպանատների անձնակազմերի անհապաղ հեռանալու անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրեն։

«Ոչ, դա բացառվում է», - ասել է Կոնֆավրը France Info ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք Ֆրանսիան իր դիվանագետներին տարհանելու է Կիևից։

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը «չափազանց լուրջ» է վերաբերվում ստեղծված իրադրությանը, ասել է ներկայացուցիչը։

Մայիսի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին և դեսպանատների աշխատակիցներին Կիևից հնարավորինս շուտ հեռանալու անհրաժեշտության մասին՝ կապված ռազմարդյունաբերական համալիրների օբյեկտներին հարվածներ հասցնելու ՌԴ զինված ուժերի պլանների հետ։

Կիևին Մոսկվայի կողմից առաջիկա հարվածների մասին ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել էր նաև ՌԴ արտգործնախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում