ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պլանավորում է Google-ին (մտնում է Alphabet Inc.-ի մեջ) հարյուր միլիոնավոր եվրոյով տուգանել հակամենաշնորհային հետաքննության արդյունքների ամփոփումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է գերմանական Handelsblatt-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրներին։

Համապատասխան որոշման պատրաստումը գտնվում է ավարտական փուլում, պլանավորվում է այդ մասին հայտարարել ամառային արձակուրդների մեկնարկից առաջ։ Հրատարակությունը նշում է, որ Google-ի համար տուգանքը կդառնա ամենախոշորը, որը մինչ այժմ կիրառվել է ԵՄ-ում թվային շուկաների մասին օրենքի (DMA) խախտման համար։

Հետաքննությունը, որը պաշտոնապես սկսվել է 2025 թ. մարտին, ուսումնասիրել է Google-ի որոնման արդյունքների տեսակավորման պրակտիկա։ Ընկերությունը մեղադրվում է այն բանում, որ արդյունքները տրամադրելիս նախապատվությունը տալիս է սեփական ծառայություններին՝ խախտելով DMA-ը։

Google-ում պատրաստակամություն են հայտնել կարգավորել տարաձայնությունները Եվրահանձնաժողովի հետ, թեև քննադատել են ԵՄ-ում գործող կանոնների ազդեցությունը որոնողական ծառայության աշխատանքի վրա։

«Փոփոխությունները, որոնք մենք արդեն մտցրել ենք որոնման համակարգում, հաշվի առնելով DMA-ի պահանջները, հանգեցրել են այս արտադրանքի որակի՝ ողջ պատմության մեջ ամենանշանակալի վատթարացման», - ասել է ընկերության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Google-ի նկատմամբ պահանջներ ներկայացրած անձանց շահադիտական գործողությունների պատճառով եվրոպացիներն ստիպված են լինում օգտվել «երկրորդ կարգի ծառայությունից»:

Հայերեն Русский

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն