Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է դառնալ շուկայական, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար»,- ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ այդպիսի ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում Եվրամիության մասնակից երկրների համար։

Նրա խոսքով՝ այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։ «Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ դեռևս բաց է Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի հետագա ճանապարհի ընտրության հարցը՝ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, սակայն միևնույն ժամանակ զարգացնում է հարաբերությունները նաև իր արտաքին քաղաքականության այլ վեկտորներով, մասնավորապես Եվրոպայի հետ։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար