Ռազմական

ՀՀ ԶՈՒ ավիացիան զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում թռիչք կկատարի Երևանի կենտրոնում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ավիացիան զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում թռիչք կկատարի Երևանի կենտրոնում

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 25-ին, ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի  ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Մայիսի 28-ին՝ Հանրապետությանը օրը, ժամը 10։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում