Աշխարհ

Ուգանդայում էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ուգանդայում էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվել

Ուգանդան հաստատել է էբոլա վիրուսի ևս երեք դեպք՝ նշելով, որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է հինգի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ուգանդայի առողջապահության նախարարությունը։

Վիրուսը հայտնաբերվել է երկու անձի մոտ, որոնք շփվել են վարակված վարորդի և առողջապահության ոլորտի աշխատողի հետ։ Մեկ այլ դեպք հայտնաբերվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության քաղաքացու մոտ, որը գտնվել է Ուգանդայում։

Նախարարությունը հայտարարել է, որ նույնականացրել է վարակված անձանց հետ շփված բոլոր անձանց և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները։

Նաև կոչ է արել մարդկանց դիմել բժշկական օգնության, եթե ախտանիշներ են ի հայտ գալիս՝ հիշեցնելով, որ վաղ բուժումը զգալիորեն մեծացնում է ապաքինման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում