Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում

ՆԱՏՕ-ի արկտիկական երկրները մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։

«Մենք մեծացնում ենք մեր ռազմական ներկայությունը, հսկողության հնարավորությունները և համատեղ վարժանքներն Արկտիկայում և Հեռավոր Հյուսիսում։ Դա անում ենք համակարգված ձևով», - ասվում է Շվեդիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ երկրներն աջակցում են ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնմանը տարածաշրջանում և համաձայնել են խորացնել երկխոսությունն Արկտիկայում և Հեռավոր Հյուսիսում անվտանգության հարցերի շուրջ։ Նրանք հանձնարարել են իրենց փորձագետներին համակարգել իրենց ջանքերը տարածաշրջանում տնտեսական և ռեսուրսների զարգացման հարցերի շուրջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում