Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 120 հազար իշխանի մանրաձուկ

3 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նշվում է մայիսի 22-ին, միավորում է մարդկանց  ջանքերը կենսաբազմազանության պահպանման, բնության կորուստների կանխման և էկոհամակարգերի վերականգնման շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 120 հազար  Սևանի իշխանի մանրաձուկ՝ որպես լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված հերթական կարևոր քայլ։

Սևանա լիճը Հայաստանի բնապահպանական կարևորագույն խորհրդանիշներից է, իսկ Սևանի իշխանը՝ մեր բնական ժառանգության անբաժանելի մասը։ Մանրաձկների բացթողումը ոչ միայն ձկնային պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառում է, այլև երկարաժամկետ ներդրում է լճի էկոհամակարգի կայունության, կենսաբազմազանության պահպանության և ապագա սերունդների բնապահպանական անվտանգության համար։

«Այս տարվա Կենսաբազմազանության միջազգային օրվա ուղերձը՝ Acting locally for global impact («Գործել տեղական մակարդակում՝ հանուն գլոբալ արդյունքի»), առանձնահատուկ խորհրդանշական է նաև մեզ համար։ Սևանա լճում իրականացվող այս ծրագիրը հենց այդ գաղափարի լավագույն արտահայտություններից մեկն է․ տեղական մակարդակում իրականացվող յուրաքանչյուր պատասխանատու քայլ կարող է դառնալ գլոբալ բնապահպանական փոփոխությունների կարևոր բաղադրիչ։

Բնության պահպանությունը սկսվում է կոնկրետ գործողություններից։ Մեր յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված կենսաբազմազանության վերականգնմանն ու պահպանությանը, ներդրում է համաշխարհային բնապահպանական օրակարգում և ապացույց, որ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը սահմաններ չի ճանաչում»,-ասվում է հաղորդագրոթւյան մեջ։

Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, ինչը միջազգային վստահության և մեծ պատասխանատվության կարևոր ցուցիչ է։ Հայաստանը նպատակ ունի COP17-ը դարձնել ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների և գործնական արդյունքների հարթակ՝ բնության պահպանության ոլորտում համատեղ և ազդեցիկ լուծումներ ձևավորելու համար։

 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները