Իրան

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանy մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Պողոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:

Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ Քննչական կոմիտեի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:

Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում