Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ձայնագրության իսկության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ երաշխավորում է համացանցում տարածված այն ձայնագրության օրիգինալ լինելը, որում ենթադրաբար Ռոբերտ Քոչարյանը դիմում է այլ երկրի ղեկավարի՝ օգնության խնդրանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով համապատասխան ձայնագրությանն իրավական գնահատական տալու հարցին։

«Ես երաշխավորում եմ, որ դա իրական, օրիգինալ ձայնագրություն է, ընդ որում, դա հեռախոսային խոսակցություն չէ, ակնհայտորեն, այլ՝ ձայնային հաղորդագրություն։ Իրականությանը 100 տոկոսով համապատասխանում է՝ երաշխավորում եմ։ Անձամբ Ռոբերտ Քոչարյանն է այդ ձայնային հաղորդագրությունը հեռախոսի վրա թողել, ուղարկել՝ միջնորդի միջոցով»,-ասաց Փաշինյանը՝ տարակուսանք հայտնելով, որ քաղաքացիական հասարակությունը, հետաքննող լրագրողները և ընդհանրապես ոչ ոք փորձաքննության չեն ենթարկել այն։

Փաշինյանի համոզմամբ՝ ձայնագրությունում հնչող խոսքը պարունակում է  Հայաստանում այլ երկրի համակարգմամբ քաղաքական գործունեություն ծավալելու դրվագ, որն առաջին հերթին քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։

Անդրադառնալով այդ ձայնագրությանն իրավական գնահատական տալու հավանականությանը, նա նշել է, որ վստահ չէ, որ դրա անհրաժեշտությունը կա։

«Վստահ չեմ, որ իրավական գնահատականի հարց կա, որովհետև երբ մենք ասում ենք գործակալ, պետք է հասկանանք, որ կա մի քանի շերտ՝ կա ազդեցության գործակալ, որը երկրի շահերի լոբբինգն է անում։ Մեր օրենսդրությունը, վստահ չեմ, թե նման բան նախատեսում է, բայց առնվազն դա արժանի է քաղաքական գնահատականի»,-հավելել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է այլ երկրի հատուկ ծառայության աշխատակից լինելու, ինչպես նաև քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ տալու դեպքերում քրեական հետապնդման հնարավորությանը, ապա, ըստ նրա, դրանց իրավական գնահատական կտան իրավապահները։

«Նախատեսված է, և եթե չեմ սխալվում, հաղորդագրություն է եղել, որ քրեական գործ է հարուցված, քրեական գործով կպարզվի»,-նշեց Փաշինյանը։

Ավելի վաղ, համացանցում հրապարակվել է ձայնագրություն, որում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ռուսերենով դիմելով, ենթադրաբար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասում է հետևյալը․ «Դուք ինձ մտցրեցիք ՀՀ քաղաքական դաշտ, հիմա պրոբլեմներ ունեմ, խնդրում եմ՝ ապահովեք իմ դուրս գալն այդ դաշտից»։ 

Ռոբերտ Քոչարյանն, արձագանքելով այդ ձայնագրությանը, այն համարել է կեղծիք և արհետական բանականությամբ ստեղծված։ 

Հայերեն English Español Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է