Քաղաքականություն

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանից զենքի արտահանման երկարաժամկետ պայմանագրեր կան

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանից զենքի արտահանման երկարաժամկետ պայմանագրեր կան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանից զենքի արտահանումները շարունակական են լինելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակվելու են Հայաստանից զենքի արտահանումները։

«Այո, պայմանագրեր կան, նաև երկարաժամկետ պայմանագրեր կան, և այդ պայմանագրերն աշխատելու են»,- ասել է Փաշինյանը։

Օրերս Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ երեք ընկերություններ միլիոնավոր դոլարների հայկական արտադրության զենք են արտահանել երկու երկիր։ Թե որ ընկերություններն են արտահանում իրականացրել, ինչ զինատեսակներ են արտահանել և որ երկրներ, Մխիթար Հայրապետյանը չէր մանրամասնել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում