Թրամփը հայտարարել է Լեհաստան ևս 5000 զինվոր ուղարկելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  լրացուցիչ 5000 զինվոր է ուղարկում Լեհաստան՝ չնայած անցյալ շաբաթ Պենտագոնը չեղարկել էր 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումն այդ երկրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ այս որոշումը պայմանավորված է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ լավ հարաբերություններով։

«Հաշվի առնելով Լեհաստանի ներկայիս նախագահ Կարոլ Նավրոցկու հաջող ընտրությունը, որին ես հպարտ էի սատարել, և նրա հետ մեր հարաբերությունները, ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 5000 զինվոր կուղարկի Լեհաստան», - գրել է Թրամփը։

Վերջին շաբաթներին Սպիտակ տունը հայտարարել էր, որ մտադիր է կրճատել Եվրոպայում իր զորքերի թվաքանակը։ Մայիսի սկզբին հայտարարվել էր, որ Գերմանիայից դուրս կբերվի 5000 ամերիկացի զինծառայող՝ այդ երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Իրանի հարցում տարաձայնությունների ֆոնին։

Թրամփը չի մանրամասնել՝ արդյոք Լեհաստանում կտեղակայվեն Գերմանիայից դուրս բերվող զինծառայողները, թե նոր զորակազմ կուղարկվի։

BBC-ն հիշեցնում է, որ ԱՄՆ պատերազմի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չեղարկում է Լեհաստանում 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումը։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ սա նախատեսված տեղակայման «ժամանակավոր հետաձգում» է, և ԱՄՆ-ն կշարունակի ապահովել Լեհաստանում իր ուժեղ ռազմական ներկայությունը։

Եվրոպայում ամենամեծ թվով ամերիկյան զորքեր տեղակայված են Գերմանիայում՝ ավելի քան 36 000 զինծառայող։ Իտալիայում տեղակայված է 12 000 ամերիկացի զինծառայող, Մեծ Բրիտանիայում՝ 10 000, Լեհաստահում ևս՝ մոտ 10 000:

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը