Հայաստան

ՀԾԿՀ-ն հերքել է գազի գնի բարձրացման վերաբերյալ մամուլում տարածված լուրը

1 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն հերքել է գազի գնի բարձրացման վերաբերյալ մամուլում տարածված լուրը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, թե իբր գազի գնի բարձրացում է սպասվում, որի վերաբերյալ Կառավարությանը տեղեկություն է փոխանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովը, անդրադառնալով մամուլում հրապարակված՝ «Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկություններին, հայտարարել է, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։

Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ցանկացած որոշման կամ գործընթացի դեպքում Հանձնաժողովը հանրությանը կտեղեկացնի սահմանված կարգով և պաշտոնական հարթակներով»,-ասված է ՀԾԿՀ-ի հաղորդագրության մեջ։

Կառույցը կոչ է արել առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում