Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել Airbus-ին և Air France-ին 2009 թվականի աղետի համար

2 րոպեի ընթերցում

Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող AF 447 չվերթի վթարի զոհերի հարազատների հայցը՝ Airbus-ին և Air France-ին մեղավոր ճանաչելով 2009 թվականի ավիաաղետի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France 24‑ը։

Մասնավորապես, դատարանը նրանց ճանաչել է որպես վթարի, ինչպես նաև 228 մարդու չկանխամտածված սպանության «միակ և ամբողջական պատասխանատուն»։ Air France-ը մեղավոր է ճանաչվել, որ բավարար չափող չի պատրաստել իր օդաչուներին արագությունը չափող սարքի մաս համարվող խողովակների սառցակալման դեպքում գործողությունների ձեռնարկման համար։ Իսկ Airbus-ին դատարանը մեղադրել է արագության սենսորների հետ կապված խնդիրները թերագնահատելու և ավիաընկերությանը խնդրի մասին տեղեկացնելու նպատակով անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու համար։

Վճռի համաձայն՝ Airbus-ը և Air France-ը պետք է վճարեն 225,000 եվրո տուգանք։ France 24‑ը նշում է, որ թեպետ դատավճիռը մեծամասամբ խորհրդանշական է, բայց այն վնասում է ընկերությունների հեղինակությանը, որոնք արդարացվել էին առաջին ատյանի դատարանում։ Լսումների ժամանակ ընկերությունների ներկայացուցիչները հերքել են միջադեպին մասնակցությունը և մատնանշել են արտակարգ իրավիճակում օդաչուի սխալը։

2023 թվականի ապրիլի 17-ին Փարիզի դատարանը Airbus-ին և Air France-ին անմեղ ճանաչեց 2009 թվականին Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող ինքնաթիռի կործանման գործով։ Ատլանտյան օվկիանոսն ընկած ինքնաթիռի բոլոր ուղևորները՝ 216 մարդ, ինչպես նաև անձնակազմի 12 անդամ զոհվել էին:

Նույն թվականի ապրիլի 27-ին դատախազությունը որոշեց բողոքարկել այս որոշումը:

Հետաքննության արդյունքների համաձայն՝ վթարի պատճառը եղել է անձնակազմի վատ պատրաստվածությունը, ինչպես նաև գործողությունների համակարգման բացակայությունը։

Սա համարվում է Ֆրանսիայի ավիացիոն պատմության մեջ վատագույն աղետը։

Հայերեն

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին