ԱՄՆ զինված ուժերի Nimitz  ավիակրի խումբը ժամանել է Կարիբյան ծով

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան ավիակրային հարվածային խումբը՝ Միացյալ Նահանգների USS Nimitz հնագույն ավիակրի գլխավորությամբ, ժամանել է Կարիբյան ծով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։ «Բարի գալուստ Կարիբյան ծով, Nimitz ավիակրի հարվածային խումբ», - ասվում է X-ում արված հրապարակման մեջ։ Ավիակրին ուղեկցում են USS Gridley էսկադրային ականակիրը և վառելիք լիցքավորող նավը։

ԱՄՆ-ն ավելի վաղ մեղադրանք է առաջադրել Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկին՝ Ռաուլ Կաստրոյին։ Մասնավորապես, Կուբայի Հեղափոխության առաջնորդների մեկը համարվող Ռաուլ Կաստրոն մեղադրվում է չորս մարդու սպանության, երկու օդանավի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության նպատակով հանցավոր համաձայնության մեջ։ Մեղադրանքները կապված  են 1996 թվականի միջադեպի հետ, երբ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցել են Մայամիում վտարանդիների «Եղբայրները գալիս են օգնության» կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ։

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան Կաստրոյի դեմ մեղադրանքները ֆարս է անվանել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մանրամասնել, թե պատրաստ է արդյոք Կուբայում ռազմական գործողություն իրականացնելու հրաման տալ, ինչպիսին Միացյալ Նահանգներն ավելի վաղ իրականացրել է Վենեսուելայում:

Հայերեն Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը