Ռազմական

Ինչ է սպասվում հանրությանը Մայիսի 28-ի զորահանդեսին. մեկնաբանում է պաշտպանության նախարարը

1 րոպեի ընթերցում

Ինչ է սպասվում հանրությանը Մայիսի 28-ի զորահանդեսին. մեկնաբանում է պաշտպանության նախարարը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հանրապետության օրը՝ Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է հարցին, թե ինչ է սպասվում հանրությանը մայիսի 28-ին։ 

«Հանրությանը ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել ենք, քողարկել ենք, չենք խոսել դրա մասին, համեստորեն լռել ենք։ Հիմա պիտի հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։ 

Զորահանդեսը կկայանա մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում, և կմեկնարկի ժամը 10։00-ին։ 

Կարդացեք հոդվածը` فارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում