Մերձավոր Արևելք

Հարավային Կորեայի կողմից շահագործվող և նավթ տեղափոխող նավն անցնում է Հորմուզի նեղուցով

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի կողմից շահագործվող և նավթ տեղափոխող նավն անցնում է Հորմուզի նեղուցով

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը հայտնել է, որ հարավկորեական կողմից շահագործվող՝ երկու միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավը, Իրանի իշխանությունների հետ համակարգված, անցնում է Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

«Իրանի իշխանությունների հետ խորհրդակցություններն ավարտվել են, և նավը երեկ սկսել է նավարկել։ Այն շատ զգուշորեն է անցնում նեղուցով», - ասել է Չոն Սեուլում քաղաքական գործիչների հետ հանդիպմանը։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ սա Հարավային Կորեայի կողմից կառավարվող առաջին նավն է, որն անցել է նեղուցով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից ի վեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում