Եվրոպա

Բուլղարիան ցանկանում է վերացնել ԱՄՆ մուտքի վիզայի պահանջն իր քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

Բուլղարիան ցանկանում է վերացնել ԱՄՆ մուտքի վիզայի պահանջն իր քաղաքացիների համար

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը մայիսի 20-ին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել բուլղարացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի ազատականացման հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը։

«Ամերիկայի նախագահի հետ իմ զրույցի ժամանակ ես համառորեն բարձրացրել եմ Բուլղարիայի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջի վերացման հարցը, և ես ակնկալում եմ, որ այս հարցը շտապ կքննարկվի», - ասել է Ռադևը կառավարության նիստից առաջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում