Անվանի թավջութակահար Ալեքսանդր Ռամմը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում

3 րոպեի ընթերցում

Միջազգային հեղինակություն վայելող թավջութակահար Ալեքսանդր Ռամմը հյուրախաղերով և վարպետության դասերով հանդես կգա Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայաստանյան հյուրախաղերը կկայանան Վանաձորում և Երևանում։ Համերգային ծրագրերը կուղեկցվեն վարպետության դասերով՝ երիտասարդ երաժիշտներին հնարավորություն տալով հաղորդակցվել մեր ժամանակների ամենավառ թավջութակահարներից մեկի հետ։

Մայիսի 29-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում հանդես կգան Ալեքսանդր Ռամմը (թավջութակ) և Գարրի Եփրիկյանը (դաշնամուր)։ Կհնչեն Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Բենջամին Բրիտտենի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից։

Նախագիծն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մարզային համերգաշարի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հյուրախաղերի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 30-ին Երևանում՝ Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Երեկոյի ընթացքում Ալեքսանդր Ռամմը և Գարրի Եփրիկյանը կներկայացնեն թավջութակի և դաշնամուրի համար գրված դասական և 20-րդ դարի նշանավոր ստեղծագործություններ՝ ներառյալ Չայկովսկու «Պեցցո Կապրիչիոզո»-ն, Շոստակովիչի Թավջութակի սոնատը, Բրիտտենի «Չակոնա»-ն և Առնո Բաբաջանյանի «Վեց պատկեր»-ը։

Համերգը խոստանում է հանդիսատեսին պարգևել զգայական և բարձր կատարողական մշակույթով հագեցած երաժշտական երեկո՝ ընդգծելով «Առնո Բաբաջանյան» համերգասրահի յուրահատուկ մթնոլորտը։

Ալեքսանդր Ռամմը համարվում է իր սերնդի ամենահայտնի և պահանջված թավջութակահարներից մեկը։ Նա միջազգային ճանաչում ձեռք բերեց 2015 թվականին՝ Չայկովսկու միջազգային մրցույթում արժանանալով արծաթե մեդալի։ Նրա արվեստը բարձր գնահատականի է արժանացել միջազգային հեղինակավոր մամուլի կողմից․ The Strad-ը նրան բնորոշել է որպես «հիպնոսացնող և հերոսական մենակատար»։ Վերջին տարիներին լայն արձագանք է ստացել նաև Բենջամին Բրիտտենի թավջութակի սյուիտների նրա ձայնագրությունը, որը երաժիշտը կատարել է ծանր վնասվածքից հետո՝ հաղթահարելով ֆիզիկական բարդությունները և վերադառնալով բեմ առավել վառ արտահայտչականությամբ։

Ռամմը համագործակցել է ժամանակակից դասական երաժշտության խոշորագույն դիրիժորների և նվագախմբերի հետ՝ ելույթ ունենալով աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Philharmonie de Paris, Concertgebouw, Cadogan Hall և Mariinsky Theatre համերգասրահներում։ Նրա կատարողական արվեստն առանձնանում է հնչողության տպավորիչ ուժով և նուրբ երաժշտական մտածողությամբ։

Հայաստանյան համերգների նրան կնվագակցի Գարրի Եփրիկյանը՝ բազմակողմանի երաժիշտ, որը  հայտնի է ոչ միայն որպես դաշնակահար, այլև որպես երգեհոնահար և կլավեսինահար։ Նրա արվեստը ձևավորվել է դասական երաժշտության խորը ըմբռնման և տարբեր դարաշրջանների երաժշտության նկատմամբ զգայուն վերաբերմունքի շնորհիվ։

Հայերեն Русский

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը