Այսուհետ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում օպտիկական պիտակի միջոցով հնարավոր կլինի դիտել «Մենավոր ծառը» անիմացիան
1 րոպեի ընթերցում

Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մենավոր ծառը» կտավը «կենդանացել» է ARLOOPA հավելվածի միջոցով՝ դառնալով իրական պատմություն։
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։
Մենավոր ծառը մեծ խորհուրդ է ունեցել Ստեփան Զորյանի համար․ «Գուցե կարելի է նմանեցնել և մեր ժողովրդին։ Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր, դեպի լույսը, դեպի ազատությունը... Նկարը մինչև այսօր էլ զարդարում է իմ սենյակը»,-գրում է Զորյանը:

Գրողի տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։