Բժիշկները գրանցել են Էբոլայով հիվանդացության ավելի քան 500 ենթադրվող դեպք և 130 մահ

1 րոպեի ընթերցում

Աֆրիկյան երկրներում Էբոլա տենդի բռնկումն արդեն հանգեցրել է հիվանդացության ավելի քան 500 հնարավոր դեպքի և, ենթադրաբար, հիվանդությամբ պայմանավորված 130 մահի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 19-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային 79-րդ ասամբլեայում։

«Բացի հիվանդության հաստատված դեպքերից, հայտնաբերվել է ավելի քան 500 ենթադրյալ դեպք և 130 մահ՝ ենթադրաբար հիվանդությունից», - Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ ներկայում հաստատվել է Էբոլայով հիվանդացության 32 դեպք՝ 30-ը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, երկուսը՝ Ուգանդայում։ Ընդ որում, երկու ուգանդացի վարակվածները երկիր են ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ բռնկումը պայմանավորված Էբոլայի տարատեսակով՝ Բունդիբուգյո վիրուսով։

Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման կապակցությամբ արտակարգ դրություն էր հայտարարել առողջապահության ոլորտում։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար