Միացյալ Նահանգներ

Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին

ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտնել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվում է տարածքային զիջումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Ատլանտյան վճռականություն» գործողությունը ղեկավարող հատուկ գլխավոր տեսուչի կողմից ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված զեկույցում։

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բարձր մակարդակի հանդիպումները չեն հանգեցրել հրադադարի կամ հաշտության համաձայնագրի, և բանակցությունները մտել են փակուղի:  

Փաստաթղթում նշվում է, որ Զելենսկին «շարունակել է կրկնել, որ Ուկրաինայի ղեկավարությունը չի կարող օրինականորեն տարածքային զիջումների գնալ», քանի որ ըստ երկրի կանոնադրության՝ տարածքային ցանկացած զիջում պետք է կատարվի հանրաքվեի միջոցով։

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարը և հաշտության բանակցությունները հնարավոր են միայն Դոնբասի տարածքից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում