ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի առանձնազրույցը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի առանձնազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են գերատեսչությունից։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: