Սև ծովում մեկնարկել են ռազմածովային վարժանքներ ՆԱՏՕ-ի վեց երկրի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի վեց երկրի ռազմածովային ուժերի նավաստիներ մասնակցում են Սև ծովում մեկնարկած Opex-26 (Operational Experimentation, գործառնական թեստավորում) միջազգային վարժանքներին՝ ինքնավար ծովային անօդաչուներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբը։

Միջազգային վարժանքները, որոնց խնդիրն է ծովային անօդաչուների փորձարկումները, տեղի են ունենում մայիսի 18-29 Մանգալիայի ռազմական նավահանգստում և Սև ծովի մի շարք շրջաններում, նշված է հաղորդագրության մեջ։

Վարժանքներին մասնակցում են Բուլղարիան, Կանադան, Պորտուգալիան, Ռումինիան, ԱՄՆ-ն և Թուրքիան, ինչպես նաև ծովային անօդաչուներ արտադրող քաղաքացիական ընկերությունների ներկայացուցիչներ։

«Զորավարժությունների ընթացքում կմշակվի վերջրյա և ստորջրյա անօդաչու համակարգերի կիրառումը, ինչպես նաև կանցկացվեն մարտավարական մանևրներ՝ ուղղված մասնակիցների միջև համագործակցության ամրապնդմանը», - նշված է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբի հաղորդագրության մեջ:

Ռումինիայի կողմից վարժանքներում գործի են դրված «Գրիգորե Անտիպա» նավը՝ ջրասուզորդներով, «Կապիտան Կոնստանտին Դումիտրեսկու» ականորս նավը և երկու հիդրոգրաֆիկ նավ։

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը