Հյուսիսային Ատլանտիկայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմածովային վարժանքները

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose 2026 ռազմածովային վարժանքները մայիսի 18-ին մեկնարկում են Հյուսիսային Ատլանտիկայում, որոնց ընթացքում դաշնակից ուժերը կհմտանան հակասուզանավային մարտերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության ղեկավարությամբ անցկացվող վարժանքներին մասնակցում է ավելի քան 10 նավ և սուզանավ, ինչպես նաև ծովային պարեկային ավիացիա՝ Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Դանիայից, Գերմանիայից և Նիդեռլանդներից։

ՆԱՏՕ-ից հայտնում են, որ վարժանքների նպատակն ուժերի նախապատրաստումն է ստորջրյա սպառնալիքներին հնարավոր հակազդմանը:

ՆԱՏՕ-ի հակասուզանավային վարժանքները կտևեն մինչև մայիսի 29-ը։

Հայերեն Русский