Հայտնի են Հայաստանի աթլետիկայի առաջնության չեմպիոնները

2 րոպեի ընթերցում

Արտաշատի քաղաքային մարզադաշտում  նախորդ հանգստյան օրերին կայացել է Հայաստանի աթլետիկայի 2026 թվականի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:

Առաջնության արդյունքներով Հայաստանի չեմպիոններ են դարձել` Ռազմիկ Ղազարյանը (Գյումրի, 100 մետր վազք), Ստյոպա Անդրեասյանը (Վանաձոր, 200, 400 մետր վազք), Արման Ղամբարյանը (Վանաձոր, 800 մետր),  Երվանդ Մկրտչյանը (Գյումրի, 1500, 3000 մետր), Ռազմիկ Ղազարյանը (Գյումրի, հեռացատկ, եռացատկ), Մանուկ Մանուկյանը (Գյումրի, գնդի հրում, սկավառակի նետում), Վահան Մանուկյանը (Գյումրի, նիզակի նետում), Վանաձորի թիմը (տղամարդկանց 4x400 մրցատարածություն),  Մարիաննա Բաղյանը (Վանաձոր, 100, 200 մետր վազք), Նինա Մուրադյանը (Գյումրի, 400 մետր վազք), Էլլադա Ալավերդյանը (Վանաձոր, 800 մետր), Մարի Սարգսյանը (Գյումրի, 1500 մետր), Վանաձորի թիմը (կանայք 4x400 մրցատարածություն),  Քրիստինե Հարությունյանը (Գյումրի, գնդի հրում, նիզակի նետում), Լիլիթ Մկրտչյանը (Գյումրի, սկավառակի նետում), Սոֆիա Ջավախյանը (Երևան, հեռացատկ, եռացատկ) Մելինե Ադամյանը (Կապան, 100 400 մետր արգելավազք):  

Հայաստանի հավաքականն առաջնության ավարտից հետո վերջնական կազմով կմասնակի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի 31-ից, Մոնակոյում:

Հայերեն Español

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար