Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան հայտարարել է իրանական ԱԹՍ-ների կողմից հարձակման ենթարկվելու մասին

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան հայտարարել է իրանական ԱԹՍ-ների կողմից հարձակման ենթարկվելու մասին

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել է Իրանի կողմից արձակված երեք անօդաչու թռչող սարք։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ իրենք 2026 թվականի մայիսի 17-ին Իրաքի օդային տարածքից Թագավորության օդային տարածք մուտք գործած երեք անօդաչու թռչող սարքերը որսացել և ոչնչացրել են։

«Պաշտպանության նախարարությունը կձեռնարկի ու կիրականացնի բոլոր անհրաժեշտ օպերատիվ միջոցառումները՝ Թագավորության քաղաքացիների և բնակիչների ինքնիշխանության և անվտանգության դեմ ոտնձգության ցանկացած փորձի դեմ պայքարելու համար», - հավելել է ալ-Մալիքին։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել էր մայիսի 17-ին ԱՄԷ-ի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որոնցից մեկը հրդեհի պատճառ էր դարձել Բարաքա ատոմակայանի մոտակայքում։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում