Սպորտ

«Սարդարապատ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

«Սարդարապատ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության չեմպիոն

Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Սյունիք»-ին: Այս արդյունքի շնորհիվ Ալեքսանդր Տոռեսի թիմը դարձավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վճռորոշ խաղում գոլերով աչքի ընկան Համլետ Մինասյանն ու Լևոն Վարդանյանը: «Սարդարապատ»-ը միավորների թիվը հասցրեց 73-ի ու առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Ընթացիկ մրցաշրջանում «Սարդարապատ»-ը 29 մրցավեճից հաղթել է 23-ում, կրել է 2 պարտություն, գրանցել 4 ոչ-ոքի: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում