Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարին վերացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 16-ին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Իզեդին ալ Կասամ»-ի ղեկավար Իզ ադ-Դին ալ-Հադդադին սպանելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական Ynet կայքը։

Լրատվամիջոցը նշում է, որ Պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության՝ «Շին Բեթ»-ի ներկայացուցիչները հաստատել են Գազայի հատվածին հարվածի ժամանակ ռազմական թևի հրամանատարի ֆիզիկական վերացման մասին տեղեկությունը։

ՀԱՄԱՍ-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել ալ-Հադադի մահը։ Այնուհանդերձ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Գազայի հատվածի մզկիթներում արդեն հայտարարել են ալ-Հադադի մահվան մասին, անկլավում պատրաստվում են հուղարկավորության արարողությանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը մայիսի 15-ին հայտարարել էին ալ-Հադադի գտնվելու վայրին հարվածելու մասին։ Նրանք նշել էին, որ հենց ալ-Հադադն էր կազմակերպել Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումը։

Ալ-Հադդադը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարումը ստանձնել էր 2025 թվականի մայիսին, երբ Իսրայելը սպանել էր նախկին հրամանատար Մուհամմեդ Սինվարին։

Հայերեն English Русский

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-18/08/26

Ասիական ինդեքսները նվազել են - 18/08/26

Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ստացվել է 1375 հաղորդում