Իրաքն ապրիլին 10 միլիոն բարել նավթ է արտահանել Հորմուզի նեղուցով

1 րոպեի ընթերցում

Իրաքի նավթի նորանշանակ նախարար Բասիմ Մոհամմեդ Խուդայրի ներկայացրած տվյալների համաձայն՝ ապրիլին այս երկիրը շուրջ 10 միլիոն բարել նավթ է արտահանել Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya լրատվական հեռուստաալիքը։

Այս թվերը իրաքցի նախարարը հրապարակել է մայիսի 16-ի ասուլիսում՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում վերջին պատերազմի սկսվելուց առաջ Հորմուզի նեղուցով ամսական արտահանվում էր 93 միլիոն բարել նավթ։

Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստան շրջանի իշխանությունների միջև բանակցությունների արդյունքում մարտից վերագործարկվել է Քիրքուքից դեպի թուրքական Ջեյհան բնակավայր ձգվող նավթատարը, որով արտահանվում է 200 հազար բարել նավթ, սակայն ծավալը նախատեսվում է հասցնել 500 հազարի։

Բասիմ Մոհամմեդ Խուդայրը հայտնել է, որ Իրաքը մտադիր է նավթի արդյունահանման և ռեսուրսների մատակարարման ծավալների ավելացման վերաբերյալ բանակցություններ վարել ՕՊԵԿ-ի հետ՝ հուսալով արտադրական հզորությունները հասցնել օրական 5 միլիոն բարելի։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար