Իրաքն ապրիլին 10 միլիոն բարել նավթ է արտահանել Հորմուզի նեղուցով
1 րոպեի ընթերցում

Իրաքի նավթի նորանշանակ նախարար Բասիմ Մոհամմեդ Խուդայրի ներկայացրած տվյալների համաձայն՝ ապրիլին այս երկիրը շուրջ 10 միլիոն բարել նավթ է արտահանել Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya լրատվական հեռուստաալիքը։
Այս թվերը իրաքցի նախարարը հրապարակել է մայիսի 16-ի ասուլիսում՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում վերջին պատերազմի սկսվելուց առաջ Հորմուզի նեղուցով ամսական արտահանվում էր 93 միլիոն բարել նավթ։
Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստան շրջանի իշխանությունների միջև բանակցությունների արդյունքում մարտից վերագործարկվել է Քիրքուքից դեպի թուրքական Ջեյհան բնակավայր ձգվող նավթատարը, որով արտահանվում է 200 հազար բարել նավթ, սակայն ծավալը նախատեսվում է հասցնել 500 հազարի։
Բասիմ Մոհամմեդ Խուդայրը հայտնել է, որ Իրաքը մտադիր է նավթի արդյունահանման և ռեսուրսների մատակարարման ծավալների ավելացման վերաբերյալ բանակցություններ վարել ՕՊԵԿ-ի հետ՝ հուսալով արտադրական հզորությունները հասցնել օրական 5 միլիոն բարելի։