Ավստրալիայի ափերի մոտ տղամարդը դարձել է շնաձկան հարձակման զոհ

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի արևմուտքում՝ Պերտ քաղաքի մոտ գտնվող Ռոտնեստ կղզու առափնյա շրջանում մայիսի 16-ի առավոտյան տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկի՝ Հորսշու խութի մոտ։

«Արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդագրություն են ստացել Ռոտնեստ կղզու ափերի մոտ շնաձկան հնարավոր հարձակման մասին։ Ենթադրվում է, որ 38-ամյա տղամարդուն շնաձուկ է կծել։ Նրան նավակով տեղափոխել են ափ և փոխանցել բժիշկներին։ Ցավոք, տուժածին չի հաջողվել փրկել»,-նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

Հարձակման պահին ականատեսները ափից մոտ 80 մետր հեռավորության վրա նկատել են շուրջ հինգ մետր երկարությամբ սպիտակ շնաձկան։

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին