Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունքահեն աշխատանք՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մահվան, հատկապես Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերն ու բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում