Միացյալ Նահանգներ

Թրամփը Պեկինում բարձրացրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր միջուկային համաձայնագրի կնքման հարցը

2 րոպեի ընթերցում

Թրամփը Պեկինում բարձրացրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր միջուկային համաձայնագրի կնքման հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում բարձրացրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր միջուկային համաձայնագրի կնքման հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին նա հայտնել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Թրամփը ցանկանում է, որ երեք երկրները ստորագրեն համաձայնագիր, որը կսահմանափակի յուրաքանչյուրի զինանոցում առկա միջուկային մարտագլխիկների քանակը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը դրականորեն է վերաբերվել այդ գաղափարին, երբ նա հարցը բարձրացրել է իրենց անձնական զրույցների ժամանակ։

«Ես շատ դրական արձագանք ստացա։ Սա սկիզբն է», - լրագրողներին ասել է Թրամփը։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված միջուկային զենքի վերջին համաձայնագրի ժամկետը լրացել է 2026-ի փետրվարին՝ ավելի քան 50 տարվա մեջ առաջին անգամ վերացնելով երկու խոշորագույն միջուկային զինանոցների վրա որևէ սահմանափակում։

Պենտագոնի գնահատականներով՝ Պեկինի զինանոցը գերազանցում է 600-ից ավելի գործող միջուկային մարտագլխիկ և հեռու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցի հետ հավասար լինելուց, որոնցից յուրաքանչյուրը, ըստ գնահատականների, ունի ավելի քան 5000 միջուկային մարտագլխիկ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում