Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով

Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 15-ին ռազմագերիների փոխանակում են անցկացրել՝ 205-ը 205-ի դիմաց ձևաչափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 15-ին Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի 205 զինծառայող։ Փոխարենը, Ուկրաինայի զինված ուժերին է հանձնվել 205 ռազմագերի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելու գործում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:

Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։

«Ռուսաստանցի բոլոր զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնողական ընթացակարգ անցնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ անգամ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում էին անցկացրել ապրիլի 11-ին՝ 175-ը 175-ի դիմաց ձևաչափով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում