ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Ճամբարակում ծանոթացել են ոռոգման ջրամբարի կառուցման ծրագրի արդյունքներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ծանոթացել են ոռոգման ջրամբարի կառուցման ծրագրի արդյունքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Հայաստանում Ճապոնիայի դեսպանի և ՄԱԶԾ ներկայացուցչի այցի առաջին կանգառը եղել է Ճամբարակ համայնքում, որտեղ նախորդ տարի ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցվել է 11 հազար խորանարդ մետր օգտակար ծավալով օրվա կարգավորվող ջրամբար (ՕԿՋ)։ Այցին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խորհրդական Աշոտ Գիլոյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Ակնկալվում է, որ ջրամբարը զգալիորեն կբարելավի ոռոգման ջրի հասանելիությունը՝ հնարավորություն տալով վերականգնել ոռոգումը մինչև 200 հեկտար չոռոգվող վարելահողերում և ապահովել մինչև 200 տնտեսության շահառություն։ ՄԱԶԾ-ի կողմից ջրամբարի կառուցումից հետո Ճամբարակ համայնքը ներդրում է կատարել ՕԿՋ-ին կից 4,424 մետր երկարությամբ ոռոգման ջրի բաշխման համակարգի կառուցման մեջ։

Հյուրերը ծանոթացել են նաև փախստականներ ընդունող համայնքներում էներգետիկ դիմակայունության բարձրացման նպատակով հիմնական հանրային հաստատություններում տեղադրված հիբրիդ արևային համակարգերին։ 5 կՎտ հզորությամբ համակարգերը ստացիոնար են, իսկ 2 կՎտ հզորությամբ համակարգերը՝ շարժական և հեշտ տեղակայվող։ Նախատեսված լինելով ինչպես ցանցին միացված, այնպես էլ ինքնավար աշխատանքային ռեժիմների համար՝ այս համակարգերն ապահովում են կենսական ծառայությունների  անխափան մատուցում էլեկտրաէներգիայի անջատումների ընթացքում։

Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ տեղադրվել է ինը համակարգ (չորս՝ 2 կՎտ և հինգ՝ 5 կՎտ), որոնցից ութը սպասարկում է Ճամբարակ համայնքը՝ համայնքապետարանի շենքը (5կՎտ), №3 մանկապարտեզը (5 կՎտ), բժշկական կենտրոնը (5 կՎտ), տեղական փրկարար ծառայության ջոկատը (5կՎտ և 2կՎտ), ինչպես նաև Ճամբարակի ամառային արոտավայրերը (3 միավոր 2կՎտ)։

Այնուհետ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին մեկնել են Կոտայքի մարզ՝ այնտեղ իրենց կողմից ներդրված ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Հայերեն English Русский 中文

Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ այն կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն

ԱՄՆ նախագահն ուղերձ է հղել ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի առթիվ

Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարներն առանձնազրույց են ունեցել

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտնել է, որ Պակիստանն ու Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը

Նիկոլ Փաշինյանն ուղերձով ազդարարեց ԹՐԻՓՓ-ի մեկնարկը

Մարտունի քաղաքում անցկացվել է բռնցքամարտի հանրապետական առաջնություն

Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը դեմ են ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Գավառի պետական համալսարանում ներկայացվել են ուսանողների հետազոտական նախագծի արդյունքները